Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հայրապետական հորդորի էությունն ու անժամանցելի առաքելությունը

Հայրապետական հորդորի էությունն ու անժամանցելի առաքելությունը
10.10.2026 | 11:01

Ցավով ենք արձանագրում, որ վերջին շրջանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է՝ ներկայացվելով որպես քաղաքական պահանջ, և առիթ է դառնում Հայոց Հայրապետի ու Սուրբ Եկեղեցու հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնելու համար։
Վեհափառ Հայրապետի՝ Վարչապետին ուղղված հայրական հորդորը պատերազմի ծանր հետևանքների, Հայրենիքի անվտանգության և ժողովրդի միասնականության ու համերաշխության հանդեպ մտահոգության արդյունք էր, որի նպատակն էր կանխել հասարակական ցնցումները, հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները։
Հետագայում, մեկ այլ առիթով լրագրողի հարցին պատասխանելիս, Հայոց Հայրապետը վերահաստատել է, որ հայրական հորդորը ժամանակով չի սահմանափակվում։ Նորին Սրբությունը նաև պարզաբանել է, որ դրա արդիականությունը կապված է հորդորի պատճառ դարձած հիմնախնդիրների հետ, որոնք դեռևս հաղթահարված չեն։
Յուրաքանչյուր մարդ ունի այդ փորձառությունը․ ծնողի բարի հորդորն ուղեկցում է զավակին իր ողջ կյանքի ընթացքում՝ օգնելով խուսափել սխալներից, գործել զգաստությամբ ու պատասխանատվությամբ։ Այս իմաստով հայրական հորդորը «ժամանակով չի սահմանափակվում»։ Այն արտահայտում է շարունակվող հոգածություն և առկա խնդիրների լուծման անհրաժեշտություն։
Ուստի, սիրելիներ, հայրական հորդորը պետք է ընկալել բացառապես հայրապետական մշտարթուն հոգածության և հոգևոր ու բարոյական պատասխանատվության համատեքստում։
Խաղաղություն և սեր ամենեցուն։

Հայր Ասողիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Դիտվել է՝ 2446

Մեկնաբանություններ